«Դելտա» շտամով պայմանավորված` մանկական հոսպիտալացումների թիվն աճել է. Անահիտ Ավանեսյան
Այսօր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրեցինք, որ «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար:
Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,- նշել է նախարար։