Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր և աստվածահաճո առաքելության մեջ:
Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, կրթական և հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր:
Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:
Հոգևոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին և Ազգային ժողովին մաղթելով արդյունավետ գործունեություն: