Ա. Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանում տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում

Հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում  ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում։

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր են հնչել  ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։

Ելույթներով հանդես են եկել Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ  Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։

Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին։

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար։