ԱՄՆ-ը և ժողովրդավարական երկրները պետք է դադարեն անտեսել Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը. Freedom House

Freedom House  հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ և պաշտպանություն, հայտարարում է, որ չպետք է անտեսել Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը։

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, դադարեն անտեսել Ադրբեջանի նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը, որը ներկայացնում է տարածաշրջանում ազատության և ժողովրդավարության համար»,-այս մասին ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:

Գրառման հետ միասին Freedom House-ը տարածել է Մայքլ Ռուբինի National Interest-ում հրապարակված հոդվածը, որում ասվում է, որ Ալիևը կարող է բռնապետ լինել, բայց Արևմուտքի կողմից Ադրբեջանի նոր իրականության ժխտումը և նրա աճող ռազմատենչության անտեսումը խոստանում են ավելի արյունալի ապագա տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար, քան նա անում է։