Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանքեր։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

2020 թվականի նոյեմբերի 23 -ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2311 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26.078 պայթուցիկ առարկա: