Եթե չեք ցանկանում պատվաստվել և ձեր հաշվին ՊՇՌ հետազոտություն անցնել, ապա կարող եք այս հայտարարությունը լրացնել, ստորագրել և հանձնել գործատուին․ Ա․ Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

«Սիրելի հայրենակիցներ,

Եթե չեք ցանկանում պատվաստվել և ձեր հաշվին ՊՇՌ հետազոտություն անցնել, ապա կարող եք այս հայտարարությունը լրացնել, ստորագրել և հանձնել գործատուին (հանձնման փաստը լավ կլինի ապացուցել, օրինակ ձեր օրինակի վրա ստորագրեն ստանալու մասին կամ փոստով ուղարկեք և պահեք ձեզ մոտ փոստային անդորրագիրը): Եթե ձեր նկատմամբ պետական մարմինը տուգանք կիրառի կամ գործատուն նկատողություն հայտարարի, ապա տեղեկացրեք մեզ ([email protected] հասցեով կամ զանգահարեք 010440333):

Ահա տեքստի տարբերակը՝

______________________________________________________
Գործատուի անվանումը
Աշխատակից _______________________________-ից
անուն, ազգանուն
______________________________
հասցե
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի գործատու,
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով հաստատված ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները ձեզ վրա չեն դնում իմ նկատմամբ՝ պատվաստելու կամ ՊՇՌ հետազոտություն անցնելու պարտադրանք կիրառելու պարտականություն: Այդ մասով դուք կարող եք միայն սահմանված գրանցամատյանները վարել:
Տեղեկացնում եմ ձեզ, որ Առողջապահության նախարարի հրամանից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները. չպահանջել աշխատողի առողջության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ այն տվյալների, որոնք վերաբերում են աշխատողի կողմից աշխատանքային գործառույթ իրականացնելու հնարավորությանը: Հետևաբար, չեք կարող պահանջել առողջությանս վերաբերող տեղեկություններ, քանի որ այնպիսի աշխատանք չեմ կատարում, որի համար, օրենքով պահանջվում է սկզբնական և պարբերական (15 օրը մեկ պարբերականությամբ) բժշկական զննություն:
Բացի այդ, Առողջապահության նախարարի հրամանով սահմանված վերոհիշյալ կանոններն ընդունվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասի պահանջի խախտմամբ, առ այն, որ՝ սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սանիտարական կանոնների ընդունման ժամանակ Հայաստանում չի գործել ՀՀ կառավարության կողմից սահմանված սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգ:
Վերոգրյալից ելնելով տեղեկացնում եմ, որ չեմ պատրաստվում իմ առողջության վերաբերյալ տեղեկությունները փոխանցել ձեզ:
Կովիդ-19 համավարակի ախտանիշներ ունենալու դեպքում, ինքս կամավոր կանցնեմ ՊՇՌ հետազոտություն և կձեռնարկեմ անհրաժեշտ միջոցները:
«____»_________202___թ. ____________________________
ստորագրություն
Нет описания фото.