Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի հետ սառը պատերազմ չի ցանկանում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի հետ սառը պատերազմ չի ձգտում, բայց Վաշինգտոնը չի նահանջի իր դիրքերից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։ «Ես Սի Ծինպինի հետ ավելի շատ եմ խոսել, քան համաշխարհային առաջնորդներից որևէ մեկի հետ: Դուք կարող եք լսել. «Բայդենը ուզում է սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ»: Ես Չինաստանի հետ սառը պատերազմ չեմ ցանկանում»,-Բայդենն ասել է CNN հեռուստաալիքով ընտրողների հետ շփվելու ընթացքում:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի նահանջի իր դիրքերից և չի փոխի իր որևէ տեսակետը։