Թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել․ Խնձորեսկի բնակիչ (տեսանյութ)

«Գնացել եմ խոտս հնձեմ, թուրքն արդեն խոտս տարել է։ Իմ ու թուրքի հողը մի տեղում է, ապագան ո՞րն է, լավ բան չկա, գյուղի ջահելնեը բոլորը գնացել են Ռուսաստան»,- այս մասին Yerevan.Today-ին ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչը։

Նա չի կարողանում պատկերացնել, թե ոնց հնարավոր է ապրել թշնամու հետ։ Արցախ միս է տարել, ադրբեջանական շարասյան պատճառով նրան մի քանի ժամ թույլ չեն տվել, որ մեքենան վարի։

«Միսս փչացել է։ 400 հազար դրամի խոզի միսը փչացել է։ Չեն թողել, որ գնամ, ասում են, թուրքը պիտի անցնի, որ թողնենք, գնաս»,- ասում է Խնձորեսկի բնակիչը։

Նա նշում է, հենց Առուշին բռնեցին, թուրքի ոստիկանը եկաց ու գյուղի մոտ կանգնեց։

«Թուրքի դրոշակը իմ սեփականաշնորհած գյուղում տնկած է։ Գնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ»,- ասաց Սյունեցին։

Yerevan.Today-ի տեսանյութը