Գորիս խոշորացված համայնքից․․․ Սյունյաց ողջույններ ազգադավներին․․․ բանտից

Հարգելի թիմակիցներ, աջակիցներ, գիտակից հայեր, Հայրենասերներ, ՀԱՅԵՐ… Շնորհավորում եմ բոլորիս, Գորիս խոշորացված համայնքում ջախջախիչ հաղթանակ տանելու առթիվ։

Պատմությունը կրկնվում է։ Նախկինում էլ՝ Գյումրիից սկսվեց պարտությունը (Ալեքսանդրապոլի պայմանագիր), Սյունիքից՝ հաղթանակը (Նժդեհ)։ Հիմա նույն իրավիճակն է, Գյումրիից քայլելով եկավ ազգադավը, իսկ այսօր Սյունիքում սկսեց կերտվել հաղթանակը։

Շնորհավորում եմ ևս մեկ անգամ։ Սառույցը հալվեց… Այն նույն Շուռնուխում, որտեղ մեր պնդմամբ զինվորականների էին տարել քվեարկության և հունիսի 20-ին ՔՊ-ն հավաքել էր ձայների մեծամասնություն, այսօր հավաքել է 14 ձայն։ 14 ձայն Կառլ… երեք անգամ պակաս «Առուշ Առուշանյան» դաշինքից։ Սա ցուցանիշ է։ Հայը սիրում է իր Հայրենիքը։

Համոզված եմ, որ մեր մոտ ապագան արդեն կառուցված է լինելու միայն ՀԱՅԱՍՏԱՆԻ Հայրենանպաստ հաղթանակներից՝ ՀԱՅԱՍՏԱՆ Դաշինքի հետ։

#հայաստան_դաշինք

#հայաստան

#ռոբերտքոչարյան

#կրելու_ենք

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջում