Զենքի սև շուկայում Բաքուն հանդիսանում է տարածաշրջանում ռազմական սպառազինության տարանցիկ կենտրոն
Ադրբեջանի կենտրոնական դերը՝ զենքի սև շուկայում ահաբեկիչներին զինամթերք ապահովելու գործում. իրանական թելեգրամյան ալիքները հրապարակել են կարևոր փաստաթղթեր։
Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության փաստաթղթերը, որոնք կոտրվել և բացահայտվել են 2017 թվականին, ցույց են տալիս, որ Բաքվի ղեկավարությունը օգտագործում է Silk Way ավիաընկերության գաղտնի և դիվանագիտական թռիչքները՝ սև շուկայում զենք մատակարարելու համար: Այդ փաստաթղթերում տեսանելի է Սաուդյան Արաբիայի պատվերով՝ Սիրիայում ԻԳԻԼ-ի ահաբեկչական խմբավորումներին զենքի մատակարարումը:
Զենքի սև շուկայում Բաքուն հանդիսանում է տարածաշրջանում ռազմական սպառազինության տարանցիկ կենտրոն՝ ահաբեկչական խմբերին զինամթերք ապահովելու առումով, որոնց աջակցում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և այլ տերություններ:
Բացահայտված փաստաթղթերի հղումը` https://archive.org/details/SILKWAYFiles_Flights_Notes_Forms
«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան էջից