Թույլ տրված օրինախախտման մասին իրազեկում է ներկայացվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն. Վարդան Հակոբյանի նախընտրական շտաբ

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Հակոբյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2021 թվականի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների, «Ընտանիք» հասարակական կազմակերպության,  «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում,  խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն  իրականացնելու արգելքը, փակցրել  են Քաղաքացիական Պայմանգիր կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ:

Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը  09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»: