Հուսամ, նա հասցրել է մեմուարներ գրել, դա ինձ շատ է պետք․ Աշոտյանը՝ Սիրադեղյանի մասին

Մահացել է Վանո Սիրադեղյանը։

Աստված հոգուն հանգստություն տա։ Ցավակցում եմ իր ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին։

Նրան լուրջ մտավորական համարել եմ, արտառոց գրող՝ ոչ։

Երրորդ Հանրապետության սկզբնավորման կարկառուն գործիչ ընդունել եմ, սուպերմեն՝ ոչ։

Գողական ռոմանտիզմը եւ հակակրիմինալ պաթոսը մերժել եմ միաժամանակ։

Սոված, անլվա ու թշվառ Հայաստանում Պռոստո Մարիայի հետ կայֆերին նախանձել եմ, որպես դասի ոտքով գնացող, տալոնով հացի հերթում կանգնող ու ընկերների վիդեոյով բաղձալի կասետները աչքերով ուտող երիտասարդ երեւանցի։

Հուսամ, նա հասցրել է մեմուարներ գրել, դա ինձ շատ է պետք։

Ես ոչ մեկ եմ նրան գնահատականներ տալու համար։ Նախանձում եմ իրենց ավելի մեծ իրավունքներ վերապահողներին։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։