Կարևորը մենք մեզ խաբենք, որ «Ապագա կա՛», ճշմարտությունն էլ իրանցիները մեր տեղը կասեն. Արման Աբովյան

Իրանցիները չեն դադարում տեղեկատվական դաշտում հեգնել և ծաղրել Ադրբեջանին։

Իրականում, մեզ համար սա շատ ոգևորվելու առիթ չպետք է հանդիսանա, հատկապես, որ կարծում եմ այս մի քանի օրվա ընթացքում իրանա-ադրբեջանական կրքերը կհանդարտվեն։

Դրա հետ մեկտեղ շատ հետաքրքիր է հետևել տեղեկատվական այս հակամարտության երանգներին, որոնք այս կամ այն առումով վերաբերվում են նաև Հայաստանին։

Օրինակ` Իրանում հայտնի վերլուծաբան, արևելագետ Էսհան Սոլթանին ուղիղ դիմել է Իլհամ Ալիևին, վերջինիս անվանելով «Ադրբեջանի խելագար առաջնորդ» , հղում տալով ադրբեջանական քարոզչամեքենայի այն հիմար դրույթի վրա, ըստ որի հայերը արհեստականորեն են հայտվել տարածաշրջանում։

Էսհանին գրել է.

«Ադրբեջանի խելագար առաջնորդը հայտարարել է, որ հայերը հայտնվել են տարածաշրջանում ` իբր գաղթելով Իրանից։

Երբ որ դուք չունեք սեփական պատմություն, ապա դուք մերժում եք ուրիշ ազգերի պատմական ինքնությունը։ Դուք լսե՞լ եք Արտաշեսիդների և Արշակունիների թագավորական տոհմերի մասին։ Ուշադիր ուսումնասիրե՛ք Արտաշատ քաղաքի պատմությունը։

Հարցրեք, թե ո՞վ էր Գրիգոր Լուսավորիչը և ինչպե՞ս էր 1700 տարի առաջ բերել քրիստոնեությունը Հայաստան։

Դուք անգրագետ մարդ եք» ասել է իրանական վերլուծաբանը` դիմելով Իլհամ Ալիևին։

Իհարկե լավ է, երբ Ադրբեջանի բռնապետիկի «պորտը» իրանցիները տեղն են դնում։ Վատ է, որ դրանով պետք է առաջին հերթին զբաղվի Հայաստանի պետական քարոզչամեքենան, որը “էշի ականջում քնած է” …չնայած, կներեք, մոռացա, որ հիմա ադրբեջանցիներին բացի «դրական ազդակներից» կծու-թթու խոսք ասել պետական մարմիները չեն համարձակվի, քանզի ՀՀ իշխանություները ամեն գնով գնում են դեպի ադրբեջանա-թուրքական ֆաշիստների հետ «պաչ֊պռոշտիի» դարաշարջան, և կապ չունի, որ ադրբեջանցիները թքած ունեն հայկական խաղաղասիրության վրա, կարևորը մենք մեզ խաբենք , որ «Ապագա Կա՛», ճշմարտությունն էլ իրանցիները մեր տեղը կասեն ։

 

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։