ՊՆ N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ

Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ:

ՊՆ-ից  հայտնում են, որ հավաքների ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ։