Քանի դեռ ընդդիմությունը չի միավորվել, այս ռեժիմը կշարունակի ոչնչացնել հայ ազգին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցներից, որոնցում նրանք այս իշխանություններին հեռացնելու տարբեր ճանապարհներ մատնանշեցին, և ըստ Մհեր Ղուշչյանի՝ ամենևին չեն նպաստի ընդդիմության միավորմանը։

Ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» դաշինքը, վերջին ժամանակները խոսում է փողոցային պայքարը վերսկսելու մասին։ Վերլուծաբանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով որքանո՞վ արդյունավետ կլինի այդ պայքարը՝ հաշվի առնելով նախկին փորձը, և արդյո՞ք որոշ հարցերում ընդդիմությունը կաշկանդված չէ այն նույն կենտրոնից, որտեղից ուղղորդվում է իշխանությունը։

Ի՞նչ ապագա է սպասում Հայաստանին այս իշխանությունների հետ։ Մհեր Ղուշյանը որևէ լավատեսական կանխատեսում չկարողացավ անել՝ ասելով, որ մենք արդեն կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, իսկ այսպես շարունակվելու դեպքում շուտով Հայաստանում թուրքական ներկայությունը կհաստատվի։

Մանրամասները՝ տեսանյութում