Վրաստանում պահանջարկի պակասի պատճառով դադարեցվել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափի գրանցումը
Վրաստանի իշխանությունները դադարեցրել են AstraZeneca ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափի գրանցումը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ցավոք, մենք դադարեցնում ենք AstraZeneca-ի առաջին դեղաչափերի գրանցումը, պահանջարկն ավելի քիչ է, ուստի գրանցումը կլինի միայն երկրորդ դեղաչափերի համար», – ճեպազրույցի ժամանակ ասել է Գամկրելիձեն:
Նրա խոսքով, երկրորդ դեղաչափի գրանցումը դեռ ուժի մեջ է: