Աստված չարասցե՝ հիշատակված երեք անձերից մեկին մի բան հանկարծ պատահեց, իմացեք, որ ամեն ինչ անվերադարձ կկորսվի

ԱԺ հայտարարությունների ժամին Տիգրան Աբրահամյանը շատ կարևոր խնդրի մասին է խոսել այսօր։ Նա ասաց, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈԻ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի։ Կարծում եմ՝ անցած պատերազմի ամենակարևոր և նշանակալի հանգամանքները պարզելու, պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը բացահայտելու և, ինչու՞ ոչ, կորցրածը վերականգնելու հնարավորությունը պահպանելու համար սա բոլորիս համար չափազանց կարևոր հանգամանք է։

Աստված չարասցե՝ հիշատակված երեք անձերից մեկին մի բան հանկարծ պատահեց, իմացեք, որ ամեն ինչ անվերադարձ կկորսվի։ Ասելով «ամեն ինչ»՝ ես իսկապես նկատի ունեմ ամեն-ամեն ինչ։ Այսինքն խոսքը միայն պատերազմի հանգամանքները բացահայտելու մասին չէ։ Խոսքը նաև մեր ժողովրդի հավատքի, ներքին համերաշխությունը վերականգնելու, ապրելու, արարելու ու զարգանալու մեր պոտենցիալը վերականգնելու և մնացած ամեն ինչի մասին է։ Ի դեպ, դրան է ծառայելու նաև «Ոսկանապատ» ՎԿ կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներին նվիրված հետազոտությունների շարքը, որն իրականացվում է մեր բաժանորդների ու նվիրատվուների միջոցներով (հղումը մեկնաբանություններում)։

Նորից եմ կրկնում՝ Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի ու Ջալալ Հարությունյանի գլխից որ մի մազ չպիտի պակասի։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից։