Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանն Իրան-Ադրբեջան բախումից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Փորձագետի հետ անդրադարձ ենք կատարել Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջան-Թուրքիա՝ Նախիջևանի տարածքում հոկտեմբերի 5-8-ը կայանալիք զորավարժություններին, ի՞նչ ընթացք կարող է ստանալ, արդյո՞ք հնարավոր են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, և ի՞նչ է սպասում Հայաստանին այս ամենի համատեքստում։

Վերլուծաբանը փաստեց, որ Իրանը պաշտոնական ամենաբարձր մակարդակներում անում է հետևյալ կարևորագույն շեշտադրումը՝ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն և սիոնիստների ներկայությունը։

Սերգեյ Շաքարյանցի խոսքով՝ Ալիևը պետք է հստակ հասկանա, որ լայնամասշտաբ գործողությունների պարագայում նա մնալու է բոլորովին մենակ՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իսրայելը չեն միջամտելու և չեն աջակցելու Ադրբեջանին։

Մանրամասները՝ տեսանյութում