Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանական ոլորտում համագործակցության պլան են ստորագրել

Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում է Minval-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները։

Կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացումից, ընդգծել են այդ հարաբերությունների խորացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին ստորագրվել է երկու երկրների միջև համագործակցության պլան պաշտպանական ոլորտում։