ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Այս մասին  տեղեկացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին հակակոռուպցիոն ու արդարադատության բարեփոխումների շուրջ Միացյալ Նահանգների և Հայաստանի իրավապահների գործընկերության հետագա ուղիները։

Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունն ամուր և թափանցիկ հակակոռուպցիոն կառույցներ ձևավորելու ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերին։