ՔՊ-ական պատգամավորը ներկայացրել է Սյունիքում հրատապ լուծման խնդիրների շարքը

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Սյունիքում հրատապ խնդիրների շարքը, որոնք պետք է դրվեն քննարկման Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի վաղվա կայանալիք նիստում:

«Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի վաղվա կայանալիք նիստում քննարկման է ներկայացվել ստորև նշված հրատապ լուծման հետևյալ հարցերը.
-Վերիշեն դպրոցի տանիքի թիթեղի փոխարինում,
-Ակների դպրոցի գազիֆիկացում,
-Կոռնիձորի ոռոգման ջրի 3կմ երկարությամբ ջրագծերի կառուցում,
-Սվարանցի դպրոցի խմելու ջրի ջրագծի կառուցում ,
-Խոզնավար, Վաղատուր, Խնածախ գյուղերի գազիֆիկացում,
-Որոտանի ոռոգման ջրի ջրագծի կառուցում,
-Շինուհայրի մանկապարտեզի գազիֆիկացում»,- գրել է նա։