ՀՀԿ-ը մասնակցելու է ջահերով երթին

«Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է ջահերով երթ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: «Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»,-ասված է հայտարարության մեջ:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել առ այն, որ անկախ պաշտոնական առաջարկից՝  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երթին մասնակցելու որոշում ունի՝ թե՛ ղեկավար մարմնի, թե՛ պատգամավորների, թե՛ տարածքային կառույցների ակտիվ ներգրավմամբ:

LIVEnews.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատեց այս տեղեկությունը՝ կարևորելով իրական ընդդիմադիրների համախմբված պայքարը՝ ինչպես միասնական ազգային օրակարգի ձևավորման, այնպես էլ փողոցային պայքարի շարունակականության հարցում։