ԵՄ հատուկ բանագնացը մեկնել է Ադրբեջան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Նա հանդիպումներ կունենա այդ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կքննարկվեն ինչպես Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ հարցեր, որոնք կապված են տարածաշրջանի հետ, անվտանգության եւ տեղերում հումանիտար իրավիճակի հետ։ Հանդիպումը կավարտվի սեպտեմբերի 19-ին։

Նշենք, որ ավելի վաղ Կլաարը այցելել էր Հայաստան։