Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ

Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ։

«Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը: Բանակցային մթնոլորտը բարելավելու համար սահմանային լարվածությունը կարող է թուլանալ: Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան», – «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Տոյվո Կլաարը այսօր մեկնում է Բաքու: