Բա իմացա՞ք՝ նախագահ, վարչապետ ու դեպուտատ ազատվում են թեստ հանձնելուց և պատվաստվելուց

Արդարադատության նախարարությունը նախագիծ է բերում, որով նրանք ազատվում են այդ պարտավորություններից:

Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այդ կարգավորումների կիրառումից բացառություն․ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների համար։

Ստեղ ակամայից հիշեցի «Անասնաֆերման»` հանճարեղ Օրուելին:

Հ.Գ.  «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:

Ջ. Օրուել «Անասնաֆերմա»

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից