Բաքվում ստեղծվել է թուրքական բանակի հրամանատարության ներկայացուցչություն

Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:

Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Խմբի կազմում չորս թուրք գեներալներ են ուղարկվել Ադրբեջան։ Խումբը գլխավորում է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիար Էրսայը: