Ո՞վ է քննելու Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ «ՔՊ»-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Որպես պահանջ ներկայացվել է նաև փոխհատուցում՝ 1 միլիոն դրամ։

Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25-ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։

Հայցադիմումը դատարան մուտք է արվել սեպտեմբերի 6-ին և նույն օրը մակագրվել դատավոր Սահակյանին։