Պետության կողմից պատվաստման պարտադրանքն անհանդուրժելի է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են իրավաբան Էմիլ Մարկոսյանը, «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի նախագահ Կարեն Արայանը։

Հոկտեմբերի մեկից պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատակիցները ստիպված կլինեն 14 օրը մեկ գործատուին  ՊՇՌ բացասական թեստի արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման վկայական ներկայացնել։ Հակառակ դեպքում գործատուն կտուգանվի։ Պետական ոլորտի աշխատողների համար այս պարտադրանքը գործում է սեպտեմբերի մեկից։ Որքանո՞վ է օրինական այսպիսի պահանջը և չպատվաստվելու համար մարդկանց աշխատանքից ազատելը։ Իրավաբանի հավաստմամբ՝ նման պահանջը հակասահմանադրական է, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

Հաղորդման հյուրերն ասացին, որ իրենք ոչ թե դեմ են պատվաստմանը, այլ դրա պարտադրանքին, քանի որ մեծ թվով մարդիկ տարբեր պատճառներով հրաժարվում են պատվաստվելուց՝ հիմնավոր մտավախություններ ունենալով։ Բանն այն է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փորձարկում չեն անցել, ավելին՝ սրվակների վրա գրված է, որ դրանք փորձարկային են, ուստի շատերի մոտ այդ հանգամանքը անվստահություն է առաջացնում պատվաստանյութերի հանդեպ։

Ի՞նչ ձևաչափով են պայքարելու պարտադիր բաղադրիչի դեմ։ Փաստաբանների պալատի նախագահը հորդորել է առանձին հանձնախումբ ձևավորել։ Հաղորդման հյուրերն ասացին, որ իրենք ևս միացել են այդ հորդորին և սատարելու են արդեն ձևավորված հանձնախմբի աշխատանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում