ՀՀ-ից փորձել են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ներկրել ավելի քան 7,5 հազար տուփ ծխախոտ

«Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսայինները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներմուծումը ՌԴ տարածք: Այս մասին տեղեկացնում է Դոմոդեդովոյի մաքսատան մամուլի ծառայությունը։

Ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է Երևանից Դոմոդեդովո միջազգային օդանավակայան ժամանած երկու ուղևորի ուղեբեռում։ Հայտնաբերված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 հազար հատ ծխախոտ։

Փաստի առթիվ կատարվում են ստուգումներ ՌԴ ՔՕ համապատասխան:

Սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: