Կորոնավիրուսով վարակվել է 239 քաղաքացի, մահացել՝ 13

Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 264-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4924 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1164 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6088-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 446 է, ընդհանուր առողջացածներինը՝ 229 559, փաստացի բուժվողներինը՝ 9617։ Մեկ օրում արվել է 4307 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 577 162 թեստ: