Խ․ Սուքիասյանից պահանջում ենք հերքել Ս․Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները (տեսանյութ)

Հայցադիմում կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:

LIVEnews.am-ի լրագրողի հարցին, թե նախադեպեր ունենք, որ պաշտոնյան հրաժարվել է հրապարակային ներողություն խնդրելուց՝ օրինակ Արսեն Թորոսյանի դեպքում, Ամրամ Մակինյանը պատասխանեց․ «Ես վստահեցնում եմ՝ Արսեն Թորոսյանը ներողություն խնդրել է կամ հերքման տեքստ է հրապարակել, ամեն դեպքում դատարանի պահանջը կատարվել է։

Մանրամասները՝ տեսանյութում