Հյուսիսային Օսիայում մի խումբ զբոսաշրջիկներ հայտնվել են ձնահյուսի ներքո

Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը:

Ընդամենը տուժել է երեք մարդ: Ճանապարհորդ կանանցից մեկը ոտքի կոտրվածք Է ստացել, մյուսների վիճակի մասին չի հաղորդվում:

Ըստ նախնական տվյալների՝ լեռնագնացները բարձրացել են Վրաստանի կողմից, իսկ տարերքը վրա է հասել չեզոք տարածքում: Ականատեսը դարձել է միայնակ զբոսաշրջիկը, որն իր ուղերթը գրանցել է արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Փրկարարական գործողության համար թռել է վրացական ուղղաթիռը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: