5-րդ զորամիավորումում մեկնարկել է համալրման գործընթացը

Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 5-րդ զորամիավորումում սկսվել է ենթակա զորամասերի համալրման գործընթացը:

ՊՆ տեղեկացմամբ, պահեստազորայինները գրանցվել են բացազատված ընդունման կետերում, ստացել են հանդերձանքն ու համալրել անձնակազմի շարքերը: