Մարտակերտում ադրբեջանցին հնարավոր է՝ տեղեկություն էր հավաքում ՌԴ խաղաղապահ ուժերի մասին․ WarGonzo

Մարտակերտում ադրբեջանցին հնարավոր է՝ տեղեկատվություն էր հավաքում ՌԴ խաղաղապահ ուժերի մասին։ Այս մասին հայտնում են @wargonzo-ի աղբյուրները՝ Արցախի ուժային կառույցներում:

Չնայած Բաքուն պնդում է, որ զինվորը մոլորվել է (և ինքն էլավելի ուշ սկսեց հավատարիմ մնալ այս վարկածին), հիմքեր կան ենթադրելու, որ զինվորը հենց այնպես չի մտել Արցախի իշխանությունների կողմից վերահսկվող տարածք։

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, նա իր հետ հեռախոս է ունեցել, որում հայտնաբերվել են մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ցույց են տալիս ՌԴ ՊՆ տարբեր օբյեկտների գտնվելու վայրը և ռուսական տեխնիկայի տեղաշարժը:

Բացի դրանից, այս միջադեպից բառացիորեն մեկ օր առաջ, ըստ @wargonzo նախագծի, Լիսագորի շրջանում սադրիչ դրվագ է եղել ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ:

«Շուտով մենք կիմանանք մանրամասները և հնարավորինս արագ ձեզ կտեղեկացնենք դրանց մասին:

Ընդհանուր առմամբ, արդեն իսկ հստակ տպավորություն է ստեղծվում, որ Ալիևի պատգամավորի երեկվա հայտարարությունը Արցախի մաքրման մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհի այսօրվա փակումը, մեկ օր առաջ Մարտակերտում ադրբեջանցի զինծառայողի բերման ենթարկվելը և Լիսագորում ստեղծված իրավիճակը Բաքվի ընդհանուր ռազմավարության մի մասն է՝ խաթարել տարածաշրջանում կայունությունը»,- գրել է WarGonzo-ն: