Որոտանի ղեկավարը և նրա տեղակալը, նախքան ադրբեջանցիների գործողությունները, կալանավորվել են․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․

«Ադրբեջանցիների կողմից շրջափակված Որոտան գյուղը բնակավայր է Գորիս խոշորացված համայնքի կազմում, որի համայնքի ղեկավարը և նրա մեկ տեղակալը, նախքան ադրբեջանցիների գործողությունները, կալանավորվել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, իսկ համայնքի ղեկավարի մյուս տեղակալը` ձերբակալվել էր և չի կալանավորվել միայն դատարանի որոշմամբ:

Տրամաբանելու և փաստերը համադրելու նվազագույն կարողությունները բավարար են գործողությունների սինխրոն վիճակը հասկանալու համար»։