Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանում է. հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։