ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տարածքներն առաջիկայում կընդլայնվեն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերն առաջիկայում ավելի շատ տեղամասեր կընդունեն զինված ուժերից, և սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը:

«Առաջիկայում սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն և բարեփոխվեն: Սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում, որովհետև, ինչպես գիտեք, սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է խաղաղ գոտի»,- ասաց Փաշինյանը: