ԱԺ նոր օրինագծեր սահմանային լարվածության ֆոնին (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: 

ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել ապրիլին, իսկ մայիսի 12-ի՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո, հանդիպումների շարքը կասեցվել էր։ Սոս Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված բանակցությունների վերսկսումը, երբ Ադրբեջանը  օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի մի մասը և վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների է դիմում, կրակում է բնակելի տարածքների վրա։ Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել։

Անդրադարձ է կատարվել նաև օրերս Ադրբեջանի նախագահի՝ CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցին, որը աչքի էր ընկնում հերթական զառանցանքներով, ինչը սակայն անպատասխան մնաց ՀՀ իշխանությունների կողմից:

Սոս Հակոբյանի հետ խոսել ենք նաև ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության հռետորաբանության, ընդդիմության կոշտ հակադարձումների և առաջիկա զարգացումների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում