Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնել է Քաբուլի վրա թալիբների հարձակման մեկնարկի մասին

«Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։

Գործակալության տվյալներով՝ թալիբները շրջապատել են Աֆղանստանի մայրաքաղաքը բոլոր կողմերից և սկսել են մուտք գործել քաղաք: Ինչպես փոխանցում է աղբյուրը, մայրաքաղաքի ծայրամասերում փոխհրաձգություն է։

Մինչդեռ, Քաբուլից ստացվող տեղեկատվության համաձայն, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Ինչպես Twitter-ում հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, շարժումն իր ստորաբաժանումներին հրաման է տվել չգրոհել Քաբուլը: