Լիբանանի հյուսիսում լցանավ է պայթել․ զոհվել է 20 մարդ

Լիբանանի Աքարա քաղաքում վառելիքային լցանավ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս շուրջ 100 մարդ տուժել է: Այս մասին օգոստոսի 15-ին Twitter-ի իր էջում հայտնել է լիբանանյան Կարմիր Խաչը ։

«Մեր թիմերը Աքքարում լցանավի պայթյունի հետևանքով 20 դի և ավելի քան 7 տուժածների տեղափոխել են տեղի հիվանդանոցներ»,- ասված է գրառման մեջ:

Դեպքի վայրում աշխատում են Կարմիր Խաչի 22 թիմեր։