Ալիևը Հայաստանին մեղադրում է ականապատման կեղծ քարտեզներ փոխանցելու մեջ

Armeniasputnik.am-ի փոխանցմամբ  ՝Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ականապատման կեղծ քարտեզներ փոխանցելու մեջ՝ միաժամանակ պնդելով, որ ականազերծման աշխատանքներն ընթանում են «արագացված տեմպերով»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk- ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

Ադրբեջանի ղեկավարը այսկերպ մեղադրանք է ուղղել Հայաստանին՝ այտարարելով, որ ԼՂ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հարյուրհազարավոր ականներ են դրված։ Նրա խոսքով` պատերազմի ավարտից` նոյեմբերի 10-ից մինչ օրս, ականների պայթյունից մահացել են ավելի քան 150 խաղաղ բնակիչ ու զինվորական:

Միաժամանակ Ալիևը վստահեցրել է, որ ականազերծման աշխատանքները, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն ընթանում են «արագացված տեմպերով»: