Ալիևը խոստովանել է` առանց Թուրքիայի Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար պատերազմում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոստովանել է, որ Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում:

CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ անցյալ տարվա ռազմական գործողությունների ընթացքում առանց Թուրքիայի կողմից համակողմանի օգնության Ադրբեջանը հսկայական խնդիրներ կունենա:

Նա հատկապես ընդգծել է թուրքական անօդաչու սարքերի դերը: Ըստ Ալիևի` դրանց կիրառումը թույլ տվեց ադրբեջանական բանակին խուսափել մեծ կորուստներից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքվի և Անկարայի միությունը հավերժական է: