Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» առկայությունը:

«Դժվար է խոսել վերջնական քաղաքական կարգավորման մասին: Մենք ուզում ենք Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր», – հայտարարել է Ալիեւը` նշելով, թե երկու երկրները պետք է ճանանչեն միմյանց տարածքային ամբողջականությունը ու իրականացնեն սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա: Այս մասին Ալիեւը խոսել է CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա հայտարարել է, թե Հայաստանը շատ կփոշմանի, եթե չստորագրի պայմանագիրը:

«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ դա սխալ է: Նրանք կարող են փոշմանել դրա համար: Թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը ու դրանից հետո մենք կհստակեցնենք մեր քաղաքականությունը:

«Եթե Հայաստանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն: Սեղանի վրա կա կոնկրետ առաջարկ:  Զանգեզուրի միջանցքը, հաղորդակցության ուղիների վերաբացում եւ այլն: Սա համապատասխանում է մեր շահերին, նաեւ Հայաստանի շահերին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը ու նշել, թե, իբր, Զանգեզուրի միջանցքը շահավետ է Հայաստանի տնտեսական տեսանկյունից: