Գեղարքունիքի մարզում ուժգին կարկուտ և անձրև է տեղացել․ գյուղացիները լուրջ վնասներ են կրել (լուսանկարներ)

Այսօր եղանակային կտրուկ տատանումների հետևանքով նաև կարկուտ է տեղացել Վարդենիսում։ ArmLur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ ավելի քան 20 րոպե է, ինչ կարկուտ է գալիս ու դեռ չի դադարում, ինչի հետևանքով արդեն լուրջ վնասներ են կրել գյուղացիները։ Կարտոֆիլի բերքն ամբողջությամբ հավասարվել է հողին, կոտրվել են ջերմոցների ապակիները։