Արցախը ջրազրկվել է, իսկ Հայաստանի թուրքամերձ իշխանություններից ոչ մի արձագանք կամ օգնություն . Եղիազարյան

Արցախը ջրազրկվել է, իսկ Հայաստանի թուրքամերձ իշխանություններից ոչ մի արձագանք կամ օգնություն։

Կանաչով Արցախում հայկական դիրքերն են,

Կարմիրով ադրբեջանի կողմից օկուպացված հողերում զբաղեցրած դիրքերը։

Կապույտով նշված է այն կայանը, որն ապահովում է Ստեփանակերտը ջրով։

Պատերազմից հետո այն հայտնվել է նեյտրալ գոտում` ռուսների վերահսկողության տակ։

Բայց, ըստ տեղեկությունների, ադրբեջանը կայանի ջրի 50%-ը տարել է Շուշի` դրանով առաջացնելով ջրի սղություն։

Բացի այդ տեղեկություններ կան նաև, որ թշնամին փոխել է Շուշիի մատույցներով հոսող գետ-առուների հունը։

Իսկ ԱԺ-ում նստած բազմաթիվ երեսփոխաններ, ովքեր համարվում էին «քաղհասարակության» կարկառուն ներկայացուցիչներ և ժամանակին հետև էին ճղում բնապահպանական կեղծ օրակարգերի համար, ծպտուն անգամ չեն հանում։

 

Արգամ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից։