Հայ-թուրքական սահմանի երկայնքով փռված գյուղերը դատարկվել են․ Վահան Թումասյան

Դեպի Անի, Խարկով գյուղի սահմանային գոտում գտնվող ճանապարհին:

Շիրակի մարզը ամենաաղքատն է, իսկ մարզի ամենաանտեսված և աղքատ գյուղերը Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի երկայնքով փռված գյուղերն են: Երկու հնամենի գյուղեր արդեն ամբողջովին դատարկված և լքված են, մյուս գյուղերից բնակիչները շարունակում են արտագաղթել: Այդ գյուղերը արոտներ և ջրովի դաշտեր չունեն, անգամ խմելու քաղցրահամ ջուրը բերովի է: Մի խոսքով այդ գյուղերի գյուղատնտեսության և առհասարակ փրկությունը սահմանային տարածքների՝ հարյուրավոր հեկտարների ազատագրումն է փշալարերից և արոտների և վարելահողերի անարգելք օգտագործման հնարավորության ստեղծումով է միայն հնարավոր:

Բայց ամենակարևորը՝ Անին տեսնելու, Անիի մերձակա տարածքները տուրիստական համաշխարհային նշանակության վայրեր դարձնելու ճանապարհով է միայն հնարավոր զարգացնել ու շենացնել Շիրակն ու այդ աղքատիկ գյուղերը:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից։