Կիևում ազգայնականների հետ բախումների հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ  ազգայնականների հետ բախումների ընթացքում 7 իրավապահ և մեկ զինծառայող վիրավորվել է: Այս մասին  հայտնել է  ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ: Ցուցարարները պայթուցիկ նյութեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև անվադողեր են այրել  և քարեր են նետել: Հետո իրավիճակը կայունացել է․ այնուհետ ցուցարարները գնացել են այն տունը, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, գտնվում է նախագահի բնակարանը, և այնտեղ կրակներ են վառել:

«Յոթ ոստիկաններ  ստացել են աչքերի ջերմային այրվածքներ, իսկ մեկ զինվոր ստացել է ձեռքի վնասվածք», – ասել է Կլիմենկոն ։ Ցուցարարները դժգոհ են ներկայիս կառավարության գործողություններից: