ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Թուրքիայում Бе–200 ինքնաթիռի կործանումից

Թուրքիայում հրշեջ ինքնաթիռը կործանվել է անտառային հրդեհի օջախը հանգցնելու առաջադրանքը կատարելուց հետո: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Օգոստոսի 14-ին, ժամը 15-ի սահմաններում անտառային հրդեհի օջախը մարելու առաջադրանքը կատարելուց հետո, վայրէջքի պահին Թուրքիայի Ադանա բնակավայրի մերձակայքում կործանվել է ռուսական Бе–200 ինքնաթիռը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել են 5 ռուս զինծառայողներ և Թուրքիայի 3 ներկայացուցիչներ, որոնք ուղեկցել են դեպի անտառային հրդեհների օջախները:

Դեպքի հանգամանքները պարզելու համար ավիավթարի տեղամաս է ուղևորվել ՌԴ ՊՆ հանձնաժողով: