«Թալիբան»-ը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Աֆղանստանի առիթով

«Թալիբան» արմատական շարժումը հանդես Է եկել ԱՄՆ-ին նախազգուշացմամբ՝ պահանջելով չմիջամտել Աֆղանստանի գործերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչները Ջաուզջան նահանգի մայրաքաղաք Շիբերղանում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան»-ին: Հանրապետության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ոչնչացվել Է ավելի քան 200 թալիբ:

«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ներկայացուցչը նշել Է, որ երկրում տեղի ունեցողի հարցում մեղավոր են Աֆղանստանի իշխանությունները: «Թալիբան»-ը ավելի վաղ հայտարարել Է, որ վերահսկողության տակ Է վերցրել Կունդուզի եւ Սարի-Փուլի նահանգները, ինչպես նաեւ Թահարի նահանգի վարչական կենտրոնը:

Իրադրությունն Աֆղանստանում սրվել Է այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի պետությունները սկսեցին զորքերը դուրս բերել հանրապեիությա տարածքից, ինչը տեղի Է ունենում հաշտության համաձայնագրի շրջանակներում, որը 2020 թվականին ստորագրվել Է թալիբների եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ:

Ենթադրվում Է, որ ուժերի դուրսբերումը կավարտվի մինչեւ սեպտեմբերի 11-ը:

Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել թալիբների ուղղությամբ: