Իրանի նախագահ Ռայիսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է COV Iran Bərəkət դեղամիջոցով

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին ստացել է իրանական արտադրության հակակորոնավիրուսային COV Iran Bərəkət պատվաստանյութի առաջին չափաբաժինը, հայտնում է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ Ռայիսին պատվաստվել է Թեհրանի բժշկական հաստատություններից մեկում: Հունիսի 12-ին թեստային ռեժիմով սկսվել է Իրանի բնակչության պատվաստումը սեփական արտադրության  COV Iran Bərəkət դեղամիջոցով:

Հունիսի 14 -ին դեղամիջոցը առողջապահության նախարարությունից թույլտվություն է ստացել ամբողջ երկրում արտակարգ իրավիճակների օգտագործման համար:

Հուլիսի 23-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ստացել է իրանական այս պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

Իրանի նորընտիր նախագահը COVID-19- ի դեմ հանրային պատվաստումը որակել է որպես անխուսափելի անհրաժեշտություն: